Հիմնականում հավաքվելու պատճառն Արցախում տիրող այսօրվա իրավիճակն է: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախաձեռնողներից Լևոն Հայրյանը:
«Քանի գնում, այնքան վիճակն ահագնանում է, վիճակը սրասափելի է դառնում, կառավարությունն էլ ոչ մի բան չի անում: Արցախի տարբեր շրջաններում արդեն սկսել են զենքեր կիրառել, մեր կառավարությունների կողմից քայլերը մեր կարծիքով ադեկվատ չեն իրավիճակին: Կառավարությունից պետք է պարզ ասեն ժողովրդին, թե մտքներին ինչ է՝ ուզում են Արցախը տան, թող ասեն՝ տալիս ենք, չեն ուզում տան, թող հայտարարեն, որ պահում ենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը